ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Միշտ թուրքերն էին ոտքերը քեզ վրա մաքրում, երեկ ժողովուրդն իր ոտքերը մաքրեց քեզ վրա

Միշտ թուրքերն էին ոտքերը քեզ վրա մաքրում, երեկ ժողովուրդն իր ոտքերը մաքրեց քեզ վրա
20.12.2025 | 14:03

Էխ, նիկոլ մուժիկ,

մուժիկին հարկավոր է

մի զույգ կոշիկ։

Վարչապետ, ո՞նց ես։

Շատ չգցես տրամադրությունդ։ Ի՞նչ է եղել որ։

Միշտ թուրքերն էին ոտքերը քեզ վրա մաքրում, երեկ ժողովուրդն իր ոտքերը մաքրեց քեզ վրա, հասկացնելով` որտեղ չկաս, այնտեղ մի մտցնի քիթդ։

Արևը կծիմ ժողովրդիս։

Վերջապես Սասունցի Դավթի ձայնը լսեց` ով քնած է, արթուն կացեք։

Եվ արթնացավ քնած առյուծն ու ատամները ցույց տալով, մռնչաց` ո՞վ կարող է եկեղեցուս վիրավորի, ո՞վ կարող է հավատքիս վրա կասկածի։

Բայց նիկոլը, ինչպես սովոր է անել, իր բնավորության համաձայն, այն վախեցած ու մատնիչ տասը սրբազաններին ուղարկեց ինքնազոհության, հետո ասաց` ես չեմ ուղղորդել իրենց, բայց աջակցել եմ։

Ոստիկաններն ինքնագլուխ եկել էին, այո՞։

Ի միջի այլոց, մի կին գրել էր` իմ հետևում կանգնած մի ջահել ոստիկան, գլուխը կախել էր ու վանկարկում էր Վե՜-հա՜-փա՜ռ։

Երեկվա խայտառակ պարտությունդ կարող ես լվալ, հետևալ կերպ, նիկո'լ։

Կոշիկներդ հանում ես, մի զույգ փայտե սանդալ ես հագնում, չալոյին վերցնում ու ոտքով ճամփա ընկնում դեպի Մայր Էջմիածին։

Քեզ հետ անպայման նաև արբանյակներիդ էլ կտանես։ Նարեկը կրծքիդ սեղմած կտանես ու մեղա կգաս Աստվածամոր սրբապատկերի առջև, որ կասկածել ես նրա անարատ հղիությանը։

Եվ հետո, հաջի դարձած, կնիքը ճակատիդ դրոշմած, կվերադառնաս ուղիղ քո տուն։ Որովհետև աշխարհը չի ունեցել հաջի ղեկավար։

Այս էլ` այսպես։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3116

Մեկնաբանություններ